Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատասխանել է «Ֆուրիա Ռոխայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի վրա մեծ ծանրաբեռնվածության վերաբերյալ հարցին։
Վերջինս մասնակցել էր Ազգերի լիգայի A լիգայի 1-ին տուրի 4-րդ խմբի` Սերբիայի դեմ (0:0) ամբողջ խաղին:
«Այսպիսի ֆուտբոլիստ ունենալն իսկական օրհնություն է, Յամալն ի զորու է այսքան հանդիպումներ անցկացնել։ Նա իդեալական է։
Մեծ ծանրաբեռնվածություն Յամալի համա՞ր: Եթե ակումբում կարծում են, որ նա չի կարողանա խաղալ 180 րոպե, ուրեմն ասեք ինձ այդ մասին։ Մենք ներգրավում ենք մեր լավագույն ֆուտբոլիստներին, որովհետև մեզ վրա պետություն ներկայացնելու մեծ պատասխանատվություն է ընկած», — դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Իսպանիայի հավաքականը կհանդիպի Շվեյցարիայի հետ։ Խաղը կմեկնարկի 22:45-ին։