«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարծում է, որ իսպանական ֆուտբոլը արժանի է, որ իրենց ֆուտբոլիստներից մեկը ստանա «Ոսկե գնդակը»։
«Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո ասել եմ, որ կուզենայի «Ոսկե գնդակը» նվաճեր իսպանացի ֆուտբոլիստ: Իսպանական ֆուտբոլը արժանի է դրան։
Մենք ունեցել ենք մեր պատմության լավագույն շրջանը, բայց չենք նվաճել «Ոսկե գնդակ» երկու գազանի՝ Կրիշտիանուի և Մեսսիի պատճառով։
Այժմ մենք լավագույն ֆուտբոլիստներն ունենք, և մենք ցուցադրում ենք մեր լավագույն ֆուտբոլը։ Իսպանիան արժանի է նման ճանաչման», – մեջբերում է Ռոդրիին Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» իսպանացիների հավակնորդների թվում են Ռոդրին, Լամին Յամալը և Դանիել Կարվախալը: