Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ Ազգերի լիգայի շրջանակում Իռլանդիայի ընտրանու դեմ կայանալիք խաղում երկրպագուները կարող են սուլել Դեկլան Ռայսին և Ջեք Գրիլիշին:
«Մենք ակնկալում ենք, որ խաղի ժամանակ թշնամական մթնոլորտ կլինի: Ռայսի և Գրիլիշի նկատմամբ երկրպագուները կարող են տհաճ քայլեր ձեռնարկել: Ամեն դեպքում, այդ տղաները որոշում են կայացրել, որը համարում են իրենց կարիերայի համար լավագույնը»,- փոխանցում է հարձակվողի խոսքերը Goal.com պորտալը:
Գրիլիշն ու Ռայսը երիտասարդական մակարդակով հանդես են եկել Իռլանդիայի կազմում, սակայն հետո որոշել են ընդունել Անգլիայի հավաքականի հրավերը:
Իռլանդիա — Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: