«Մանչեսթեր Սիթին» աշխատում է 24-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդի պայմանագրի երկարաձգման վրա, որի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի տվյալներով՝ նորվեգացի ֆուտբոլիստի կողմը պնդում է, որ նրա նոր աշխատանքային պայմանագրում հատուկ կետ ներառվի, որը թույլ կտա դադարեցնել աշխատանքային հարաբերությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ, եթե Հալանդը հնարավորություն ունենա դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
Հոլանդը հանդես է գալիս «քաղաքաբնակների» կազմում 2022 թվականի ամառվանից: Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է 102 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 97 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երեք խաղի Պրեմիեր լիգայում, որտեղ խփել է յոթ գոլ: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:
























































