«Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»: Այս մասին հայտնել է լրագրող Ջեյմս Բենգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լրագրողի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ակումբը նախատեսում է խորվաթ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքն է պնդում տրանսֆերի իրականացումը: «Ալ-Նասրը» պատրաստ է խաղացողին շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձ առաջարկել, եթե մոտ ապագայում հաջողվի բաժանվել Սադիո Մանեից կամ Տալիսկայից։
Նախորդ մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում «Սիթիի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
























































