«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով։ Միևնույն ժամանակ, «Արքայական» ակումբն իր հերթին ցանկանում է իր շարքերում տեսնել «Քաղաքայինների» հենակետային կիսապաշտպան Ռոդրիին։
Ըստ Todofichajes-ի, երկու գործարքները կարող են վերջնական տեսքի բերվել հաջորդ տարի, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ: Ռոդրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո, մինչդեռ Ռոդրիգոյինը՝ 110 միլիոն եվրո է։
Իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը Անգլիայի չեմպիոնի հետ մախատեսված մինչև 2027 թվականի կեսերը։ Բրազիլացի հարձակվողի պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։