Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարծիք է հայտնել, որ ներկայիս «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է։
Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» հաղթել են Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 4 առաջնությունները։
«Էրլինգ Հոլանդն աշխարհի լավագույն հարձակվողն է, նա հիանալի ֆուտբոլիստ է: Իսկ «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Հոլանդը 7 գոլ է խփել Անգլիայի այս առաջնության մեկնարկային երեք հանդիպումներում։ Նորվեգացին երկու անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ սկզբում «Իպսվիչի», ապա Լոպետեգիի «Վեսթ Հեմի» հետ խաղում:
























































