«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է այն խաղացողի անունը, ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում։
Իսպանացու ընտրությունը կանգ է առել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի վրա, որը Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 3 տուրերում 7 գոլ է խփել ու հերթական ռեկորդը սահմանել։
«Ֆուտբոլիստը, ում հետ կցանկանայի խաղալ նույն թիմում Էրլինգ Հոլանդն է»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն:
Հիշեցնենք, որ նորվեգացի ռմբարկուն Պրեմիեր լիգայում 2024/25 մրցաշրջանում «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։