Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերն իր հիացմունքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ։
«Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա գոլեր է խփում աշխարհի ամենադժվար առաջնությունում: Ես հասկանում եմ, որ նրա կողքին հիանալի խաղացողներ են խաղում, բայց սեփական պահերը դեռ պետք է կարողանալ օգտագործել, և այն, թե նա որքան հեշտությամբ է դա անում, խոսում է այն մասին, որ իրենից լավ ոչ ոք գնդակ ցանց չի ուղարկում:
Հոլանդի խաղը պահեը եզրափակելիս շատ բարձր մակարդակի վրա է: Եվ դուք կարող եք տեսնել, թե նա որքան հաճույք է ստանում այդ գործընթացից, ես դա գնահատում եմ:
Կասկած չկա՝ եթե Հոլանդը մնա այստեղ ևս 5-6 տարի, նա բացարձակապես կգերազանցի իմ ռեկորդը այս ելույթով»,- ասել է Շիրերը Betfair-ին:
Շիրերը Պրեմիեր լիգայի 441 խաղում խփել է 260 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Անգլիայի առաջնություններում անցկացրած 69 խաղում Հոլանդը խփել է 70 գոլ։
























































