Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է թիմի այն խաղացողներին, որոնք հրավիրվել են իրանց ազգային հավաքականներ սեպտեմբերյան առաջիկա հանդիպումների համար։
Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
«Պատրաստ միջազգային պարտականություններին»,- լուսանկարին կից գրել է գերմանական ակումբի մամաուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեբերի 7-ին տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։