«Արսենալի» նորեկ Ռահիմ Ստերլինգը խոսել է լոնդոնյան ակումբի շարքերը համալրելու իր որոշման մասին։
«Ես հիացած եմ․ հիմա ես մտածում եմ, որ «Արսենալը» կատարյալ է ինձ համար»:
Ինձ համար հիանալի է լինել այսպիսի ֆուտբոլային ակումբում, որտեղ բոլորը հաղթանակի քաղց ունեն: Ես նույնպես այդպիսի մարդ եմ: Ամեն տարի ես ցանկանում եմ դառնալ ավելի լավը և հասնել ավելին, քան մեկ տարի առաջ: Հուսով եմ՝ կկարողանամ օգնել թիմին»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Անցած մրցաշրջանում 29-ամյա խաղացողը «Ազնվականների» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































