Կիսապաշտպաններ Քոուլ Պալմերը, Ֆիլ Ֆոդենը, ինչպես նաև հարձակվող Օլի Ուոթքինսը չեն օգնի Անգլիայի ընտրանուն սեպտեմբերյան հավաքի ժամանակ, տեղեկացնում է The Athletic-ը:
«Ֆուտբոլիստները վերադարձել են իրենց ակումբներ, որտեղ էլ կանցկացնեն իրենց վերականգնողական շրջանը»,- ասվում է Անգլիայի ընտրանու մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ֆոդենը դուրս էր մնացել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Իպսվիչ Թաունի» դեմ կայանալիք խաղի հայտացուցակից:
Ավելի վաղ Անգլիայի ընտրանու ժամանակավոր գլխավոր մարզիչ էր նշանակվել Լի Քարսլին:
Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք սեպտեմբերյան խաղերում անգլիացիները կհանդիպեն Իռլանդիայի և Ֆինլանդիայի հավաքականներին:
Խաղերը կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 7-ին և 10-ին:
























































