Անգլիայի առաջնության 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (0:3) «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կարլոս Կազմեիրոն հավանաբար անցկացրեց կարիերայի վատագույն հանդիպումներից մեկը։
32-ամյա խաղացողը ձախողեց ամբողջ հանդիպումը և ճանաչվեց խաղի վատագույն խաղացող։ Նա երկու գոլային կոպիտ սխալ թույլ տվեց, որից հետո մանկունյացիները երկու գոլ բաց թողեցին։ Բրազիլացին փոխարինվել է ընդմիջմանը:
Նշենք, որ Manchester Evening News պարբերականի լրագրողները Կազեմիրոյի ելույթը գնահատել են 10 հնարավորից 1։
























































