39 տարեկանում մահացել է ՊՍԺ-ի և Լեսթերի նախկին ֆուտբոլիստ Սուլեյման Բամբան։ Այս մասին հայտնում է թուրքական «Ադանասպոր» ակումբի կայքը, որտեղ նա աշխատում էր որպես տեխնիկական տնօրեն։
Բամբան հոսպիտալացվել էր օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի առաջնության «Մանիսայի» հետ խաղից առաջ (0:0) վատ ինքնազգացողության պատճառով։
2021 թվականին նրա մոտ ախտորոշվել էր ոչ-Հոջկինի լիմֆոմա (արյան չարորակ նորագոյացությունների խումբ), ինչն էլ դարձել է աֆրիկացու մահվան պատճառ։
Նշենք, որ Մաբմաբն նախկինում հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Պալերմոյում», թուրքական «Տրաբզոնսպորում», անգլիական «Լեսթերում» և «Լիդսում», որոնց ավագն էր։
























































