Էրիկ տեն Հագը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը մրցաշրջանի սկզբում. այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում պարտվեց «Լիվերպուլին» (0-3): Թիմը 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։
— Ես Հարրի Փոթերը չեմ, դուք դա պետք է հասկանաք։ Երեք ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես եկան այս մրցաշրջանում: Մանուել Ուգարտեն ոչ մի րոպե չի խաղացել. նա պետք է մարզավիճակ ձեռք բերի: Համոզված եմ, որ նա օգուտ կբերի թիմին: Դա կտևի մի քանի շաբաթ, գուցե նույնիսկ մեկ ամիս: Նույնը տեղի է ունենում շատ ֆուտբոլիստների հետ:
— Շատերը կարծում են, որ թիմն արդեն երկու տարի է, ինչ նույն սխալներն է անում։
— Ես իրավիճակն այլ կերպ եմ տեսնում։ Հակառակ դեպքում մենք չէինք նվաճի գավաթներ կամ չէինք հաղթի ավելի լուրջ մրցակիցների։ Այսօր ես չեմ ուզում խոսել դրական կողմերի մասին, սա ցավալի պարտություն է մեր և մեր երկրպագուների համար։ Սա մրցաշրջանի երրորդ խաղն է։ Ես ստիպված էի դա բացատրել բազմիցս։ Մենք պետք է վերակառուցենք թիմը։ Լավ ենք հանդես գալու, բայց ակնհայտ է, որ պետք է կատարելագործվենք։ Վստահ եմ, որ մրցաշրջանի վերջում մենք հիանալի հնարավորություն կունենանք ևս մեկ տիտղոս նվաճել,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
























































