Անգլիայի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ երրորդ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» Օլդ Թրաֆորդում հանդիպեցին հյուսիս-արևմտյան դերբիում:
Հանդիպման առաջին խաղակեսում Արնե Սլոտի թիմը ստացավ երկու գնդակի առավելություն․ իր ակտիվում դուբլ գրանցեց Լուիս Դիասը։

Երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլ խփեց Մոհամեդ Սալահը, ով այս խաղում նաև երկու գոլային փոխանցում կատարեց։
«Լիվերպուլը» տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում և վաստակած 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին» (9 միավոր): Մանկունիանցիները երեք տուրում վաստակել են 3 միավոր և Անգլիայի առաջնությունում զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը։
























































