Օգոստոսի 31-ին կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որում «Վեսթ Հեմ Յունայթեդը» հանդիպեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հյուրերը հաղթեցին 3-1 հաշվով։ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդն այս հանդիպմանը խփեց երեք գոլ և դարձավ Պրեմիեր լիգայի պատմության չորրորդ ֆուտբոլիստն ամենաշատ հեթ-տրիկների քանակով։
Սա Հոլանդի 8-րդ հեթ-տրիկն է Անգլիայի առաջնությունում։ Նույնքան հեթ-տրիկ ունեն անգլիացի Մայքլ Օուենն ու Հարի Քեյնը, ինչպես նաև ֆրանսիացի Թիերի Անրին։
Այս ցուցանիշով առաջատարն արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն է (12)։ Ալան Շիրերն ունի 11 հեթ-տրիկ։ Ռոբի Ֆաուլերն անցկացրել է ինը հանդիպում՝ երեք խփած գոլերով։
Նշենք, որ Հոլանդը ԱՊԼ-ում հեթ-տրիկների քանակով շրջանցել է հարձակվող Ուեյն Ռունիին (7): Հոլանդը 69 խաղում դարձել է ութ հեթ-տրիկի հեղինակ, մինչդեռ Անրին Պրեմիեր լիգայում անցկացրել է 258 խաղ, Քեյնը՝ 320, իսկ Օուենը՝ 327 հանդիպում։
























































