Անգլիացի 24-ամյա հարձակվող Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ազնվականները» պարտավորվել են մշտական հիմունքներով պայմանագիր կնքել խաղացողի հետ հաջորդ ամառ:
«Սթեմֆորդ Բրիջ տեղափոխվելուց հետո Ջեյդոնը կմիանա իր նոր թիմակիցներին առաջիկա օրերին: Բարի գալուստ «Չելսի», Ջեյդոն» — գրված է ակումբի հայտարարության մեջ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը երկու հանդիպումներից ոչ մեկում չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
























































