Անգլիացի հարձակվող Էդի Նկետիան հեռացել է «Արսենալից» և տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Քրիսթալ Փելաս»:
«Արծիվները» հայտարարել են 25-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարով։
Նախկինում հաղորդվում էր, որ տրանսֆերային գումարը կկազմի 25 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նախորդ մրցաշրջանում Նկետիան Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։
























































