Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յակոբ Ինգեբրիգցենը Լեհաստանում ընթացող «Ադամանդե լիգայի» 3000 մետր վազքում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։
Նորվեգացին ցույց է տվել 7 րոպե 17,55 վայրկյան արդյունք՝ երեք վայրկյանով գերազանցելով 1996 թվականին քենիացի Դանիել Կոմենի (7:20,67) ձեռքբերումը։
Ինգեբրիգցենը Տոկիոյի Օլիմպիական խաղերում հաղթել է 1500 մետր վազքում, իսկ Փարիզի խաղերում՝ 5000 մետր վազքում, Նորվեգացին նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է 5000 մետրում:
2023 թվականի հոկտեմբերին Յակոբը երկու եղբայրների՝ Ֆիլիպի և Հենրիկի հետ միասին մեղադրեցին իրենց հորը և համատեղությամբ նախկին մարզիչ Գերտ Ինգեբրիգցենին «ագրեսիայի, վերահսկողության և ֆիզիկական բռնության մեջ»։ Մարզչի փաստաբանը, որը ասել է, որ Գերտը չի ընդունում որդիների մեղադրանքները։
Ավելի վաղ Նորվեգիայի ֆեդերացիան թույլ չի տվել Ինգեբրիգցեն ավագին մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին։