«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ամենայն հավանականությամբ չի երկարաձգի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի վերջում կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Աստղային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Մոհամեդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ մերսիսայդցիների և եգիպտացու գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
























































