«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, ԱՊԼ-ում հանդես գալու ցանկություն ունի։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» չի ցանկանում բրազիլացուն տեսնել իր կազմում, իսկ «Բավարիան» ցանկություն չունի գնելու կիսապաշտպանի տրանսֆերը։
Կոուտինյոյի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն, բայց այս դեպքում Ֆելիպեն համաձայն չէ։ Կոուտինյոյին սպասում է հարազատ Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է եկել 2008-2013 թթ-ին։ Այդ ընթացքում բրազիլացին վարձավճարով խաղացել է այլ թիմերում։
27-ամյա բրազիլացու ծառայությունները հետաքրքրում են նաև «Տոտենհեմում»։
«Բավարիայի» կազմում այս մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 9 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։