«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես է «Այաքսի» նախկին կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը սրտի կաթված է ստացել «Վերդերի» հետ 2017 թվականի հուլիսին կայացած ընկերական խաղում, հավանություն տվել իր՝ կատալոնական ակումբ տեղափոխությանը.
«Այդ ժամանակ ես դեռ չգիտեի՝ ուր տեղափոխվել: Երբ նրա մայրը ցանկում ներառեց նաև «Բարսելոնան», նա հասկացրեց, որ համաձայն է: Նա բարձրացրեց ունքը: Շատ լավ պահ էր»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը:
22-ամյա դե Յոնգը, որը «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» անցած ամառ 75 մլն եվրոյի դիմաց, ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակել, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Աբդելհակ Նուրին մոտ 3 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո արթնացել է