«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին դուրս է եկել կոմայից, որում հայտնվել էր 2 տարի 9 ամիս առաջ:
Հոլանդական ԶԼՄ-ները հայտնում են, որ 22-ամյա նախկին ֆուտբոլիստն արթնացել է, ուտում է, նայում է մարդկանց: Նուրիի եղբայրը հայտնել է, որ Աբդելհակայի մոտ «ամեն ինչ կարգին է, նա ապրում է այն տանը, որը հատուկ իր համար է կառուցված»:
Եղբայրները միմյանց հետ շփվում են հոնքերի շարժումներով:
Հիշեցնենք՝ Նուրին, որը կորցրել էր գիտակցությունը «Վերդերի» հետ 2017 թվականի հուլիսին կայացած ընկերական խաղում, ուղեղի անդառնալի վնասվածք ունի: Բժիշկների հավաստիացնում էին, որ Նուրին այլևս երբեք չի կարողանա խոսել, ճանաչել մարդկանց և նույնիսկ ուտել:
«Վերդերի» հետ խաղում ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր սրտի առիթմիայի պատճառով, նա խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հիշեցնենք` Նուրին «Այաքսի» սան է, որի կազմում պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 2015 թվականին: