«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Ալեքս Ջունիոր Քրիստիանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա փորձառու եզրայինը հանդես է եկել «Գանձասար», «Արարատ Արմենիա», վրացական «Թելավի» և ղազախական «Տարազ», «Ատիրաու», «Ակսու» ակումբներում:
Ալեքս Ջունիորը 45 հանդիպման է մասնակցել Հայիթիի ազգային հավաքականի կազմում: