Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է կարիերան շարունակել անգլիական «Վեսթ Հեմում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ «մրճահարները» 25 միլիոն եվրո են առաջարկում 31-ամյա Ֆուլկրուգի տրանսֆերի համար:
«Բորուսիան» կցանկանար հարձակվողի համար ստանալ 30 միլիոն, սակայն բրիտանացիների առաջարկը դեռ չեն մերժել։ Ինքը՝ Ֆուլկրուգը, կցանկանար տեղափոխվել Պրեմիեր լիգա։
2023/24 մրցաշրջանում Նիկլաս Ֆուլկրուգը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































