«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անի լոնդոնյան ակումբը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթիից» առաջ անցնելու համար։
«Վաստակի 114 միավոր։ Եթե հասնենք դրան, ապա անպայման կհաղթենք առաջնությունում։ Նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն ու Պրեմիեր լիգայում հաղթելու իրավունքը վաստակելն է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում X (նախկին՝ Twitter) սոցիալական ցանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի առաջնության վերջին մրցաշրջանի ավարտին Արտետայի թիմը վաստակեց 89 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ երկու միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։ 2022/2023 մրցաշրջանում «Արսենալը» վաստակեց 84 միավոր և նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հինգ միավոր զիջելով «քաղաքայիններին»: