«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը խոսել է 18-ամյա թիմակից Լենի Յորոյի որակների մասին, որը վերջերս է միացել ակումբ Լիլից։
«Չպետք է մոռանալ, որ նա շատ երիտասարդ է։ Որպես ավագ կենտրոնական պաշտպաններ, մեր գործն է օգնել նրան, ընկերական շփվել, բացատրել, թե ինչ սպասել խաղից։ Նա ժամանակակից ֆուտբոլում ունի կենտրոնական պաշտպանի բոլոր որակները»,- Մագուայերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
18-ամյա ֆրանսիացի պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լիլից» 2024 թվականի հուլիսին: