«Ռեալ Սոսյեդադի» նախագահը պատասխանել է Տակեֆուսա Կուբոյի՝ «Լիվերպուլ» հավանական տեղափոխության մասին հարցին։
Վերջին օրերին տարածված լուրերի համաձայն՝ անգլիական գրանդը որոշել է ակտիվացնել ճապոնացու պայմանագրում առկա 60 միլիոն եվրոյի փոխհատուցման կետը՝ առաջարկելով իսպանական ակումբին 65 մլն եվրո։
«Ոչ մի ակումբ Կուբոյի համար բանակցություններ չի վարում։ Ամեն ինչ կարող է պատահել, և մենք պատրաստ ենք տրանսֆերային շուկա մտնել, եթե անհրաժեշտ լինի, բայց Տակեն շատ երջանիկ է այստեղ, նա մտադիր է մնալ»,- «Ռեալ Սոսյեդադի» նախագահի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Տակեֆուսա Կուբոն «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2022 թվականից։ 23-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։