Անգլիայի Պրեմիեր լիգան կմիանա ՖԻՖԱ-ի դեմ դատական հայցին ՝ մեծ քանակությամբ խաղերի և թիմերի գերծանրաբեռնված գրաֆիկների պատճառով, հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Ըստ աղբյուրի՝ եվրոպական լիգաները նախատեսում են հայտարարել մրցակցային օրենսդրության խախտումների մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի եվրոպական լիգաները պատրաստվում են դատի տալ ՖԻՖԱ-ին թիմերի ծանրաբեռնված գրաֆիկների պատճառով։
ՖԻՖԱ-ն արձագանքել է մեղադրանքներին՝ հայտարարություն տարածելով։ Դրանում, մասնավորապես, ասվում է, «Որոշ եվրոպական լիգաներ, որոնք իրենք մրցումների կազմակերպիչներ և կարգավորողներ են, գործում են կոմերցիոն շահերից ելնելով։ Այս լիգաներն ակնհայտորեն հավանություն են տալիս ընկերական խաղերով և ակումբների ամառային շրջագայություններին, որոնք հաճախ ներառում են լայնածավալ ճանապարհորդություններ ամբողջ աշխարհով մեկ»,-ասված է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ։
























































