Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է ստանձնել «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը, եթե Էդի Հաուն որոշի գլխավորել Անգլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ Հաուն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտներից է։
«Կաչաղակները» հույս ունեն, որ իրենց գլխավոր մարզչի հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, որպեսզի եթե նա հեռանա, «Նյուքասլի» ղեկավարները ժամանակ ունենան Պոչետինոյին ակումբ հրավիրելու համար։
Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որտեղ նա աշխատել է 2023 թվականի ամառից մինչև 2024 թվականի մայիսը։