«Չելսին» շարունակում է դեռևս վճարել շաբաթական 237 հազար եվրո թիմի նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթորին՝ 2023 թվականի ապրիլին նրա պաշտոնանկությունից հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ գործող պայմանագրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը կշարունակի ամսական վճարել 950 հազար եվրո անգլիացի մասնագետին մինչև 2024 թվականի հոկտեմբերը։
Հիշեցնենք, որ «Ազնվականները» Փոթերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում էին նշանակել 2022 թվականի սեպտեմբերին։ Հատկանշական է, որ լոնդոնցիները այդ ժամանակ «Բրայթոնին» վճարել էին 25 միլիոն եվրո որպես փոխհատուցում անգլիացի մասնագետի վաղաժամ հեռանալու համար։
























































