«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, թե որ ֆուտբոլիստներն են ներկայիս թիմի «սիրտն ու հոգին»:
«Կոբի Մայնու և Ալեխանդրո Գարնաչո․․․
Նրանք «Մանչեսթեր Յունայթեդի» սիրտն ու հոգին են այն պահից, երբ Մետ Բասբին սկսեց երիտասարդ խաղացողներին վստահելու գործընթացը»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Մայնուն 19 տարեկան է։ Նա մանկունիանցիների ակադեմիայի սան է։ Գարնաչոն 20 տարեկան է։ Նա ակումբային համակարգում է 2020 թվականից։