«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է 18-ամյա կենտրոնական պաշտպան Լենի Յորոյին ձեռք բերելու մասին, ով նախկինում հանդես է եկել «Լիլում»։
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել է 62 մլն եվրո։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը ներկա պահին այս ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2029 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Յորոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։
























































