Պեպ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի կեսերը։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո իսպանացի մասնագետը կարող է գլխավորել ազգային հավաքական, հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը 2025 թվականի ամռանը։ Նշվում է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը իսպանացի մասնագետը ցանկանում է գլխավորել ազգային հավաքական։
Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը նախկինում խոստովանել էր, որ առաջիկայում ցանկանում է ազգային հավաքական մարզել։
«Կցանկանայի մարզել ազգային հավաքական Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Գվարդիոլան ESPN-ի բրազիլական մասնաճյուղին տված փետրվարյան հարցազրույցում։