«Լիլի» ֆուտբոլիստ Լենի Յորոն պատրաստ է բուժզննում անցնել «Մանչեսթեր Յունայթեդի» համար և համաձայնեցնել «կարմիր սատանաների» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Պաշտպանը մոտ է մանկունյացիների ակումբ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Յորոյի հետ, սակայն չի հաջողվել համաձայնության գալ «Լիլի» հետ տրանսֆերային գումարի շուրջ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացուն առաջարկել է 62 միլիոն եվրո երիտասարդ խաղացողի համար, ինչը լիովին բավարարել է ակումբին։
Անցած մրցաշրջանում Յորոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։