Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ, հարգանք չի վայելում Անգլիայի իր թիմակիցների կողմից։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, Անգլիայի հավաքականում Բելինգհեմի թիմակիցները նրան չեն համարում թիմի առաջատարը, ի տարբերություն ԶԼՄ-ների: Նշվում է, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը հավաքականում լավ հարաբերությունների մեջ է միայն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ, սակայն Անգլիայի հավաքականում նա ընկերներ չունի։
Հաղորդվում է, որ Բելինգհեմի և թիմի միջև հարաբերությունները հետագայում վատթարացել են Adidas-ի «Hey Jude» վերնագրով գովազդից հետո, որը հարձակվող կիսապաշտպանին ներկայացնում էր որպես ազգային հավաքականի փրկիչ: