TodoFichajes պարբերականի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպն Կառլոս Կազեմիրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ մանկունյական ակումբից։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա խաղացողը առաջարկ է ստացել Լոնդոնի «Արսենալից»: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է ցանկանում բրազիլացուն տեսնել իր թիմում։
Հիշեցնենք, որ Կազեմիրոյի գործող պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: