Գարի Լինեկերն առաջարկել է, որ Հարի Քեյնը մտածի ազգային հավաքականից հեռանալու մասին:
Եվրո-2024-ի եզրափակչում Անգլիա-Իսպանիա (1:2) խաղում «Բավարիայի» 30-ամյա հարձակվողը փոխարինվել է 61-րդ րոպեին։ Մրցաշարում Քեյնը 7 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
«Այս մրցաշարում նա իր նման չէր: Երբ ես 30 կամ 31 տարեկան էի, ոտքերս սկսեցին թուլանալ։
32 տարեկանում ավարտել եմ հավաքականում խաղալը։ 31 տարեկանում ոտքերս սկսեցին թուլանալ, և դա սարսափելի էր։ Սա էր պատճառներից մեկը, որ որոշեցի ավարտել ազգային հավաքականում կարիերաս ու տեղափոխվել Ճապոնիա։
Զգում էի, որ ոտքերս չեն կարողանում դիմանալ, և ես վատ էի վերջին միջազգային մրցաշարում (Եվրո 92՝ ArmSport):
Միգուցե Քեյնը պարզապես հոգնած էր կամ ինչ-որ բան ազդեց նրա վրա, բայց քանի՞ տարեկան է նա հիմա՝ 31: Հենց այդ ժամանակ էի ես սկսել ինձ ավելի վատ զգալ»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը The Rest Is Football փոդքաստում: