«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն ասել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան։
«Պաոլո Մալդինին պարզապես լավագույնն է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մալդինիի խաղային կարիերան «Միլանում» տևել է 25 տարի՝ 1984-2009 թվականներին։
Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է երկու տասնյակից ավել տիտղոս, այդ թվում՝ 7 հաղթանակ Իտալիայի առաջնությունում, 5-ը՝ Չեմպիոնների լիգայում։
























































