Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է ուսի վիրահատության կարիք ունենալ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը դեռևս անհանգստություն է զգում անցած տարվա նոյեմբերին ուսի հատվածում ստացած վնասվածքից հետո։ Եթե վիրահատության անհրաժեշտություն լինի, Ջուդը բաց կթողնի առնվազն երկու ամիս։
Նշվում է, որ 21-ամյա խաղացողը այս պահին ստիպված է խաղալ հատուկ ուսի բարձիկի միջոցով, ինչպես նաև ցավազրկողներ ընդունել հանդիպումներից առաջ։ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ 23։00-ին։