«Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Նշվում է, որ ակումբները 26-ամյա խաղացողի համար պատրաստ են վճարել մոտ 95 միլիոն եվրո։
2023/24 մրցաշրջանում Գիմարաեշը «Կաչաղակների» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում են 85 միլիոն եվրո։
























































