Մյունխենի «Բավարիայի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատիս դե Լիխտը համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի անձնական պայմանները։
Այդ մասին հայտնում է րագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդում» վստահ են ֆուտբոլիստի հետ գործարքի հաջողության մեջ։
Հաղորդվում է, որ Դե Լիխտն իր գործակալին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբները շարունակում են բանակցությունները։
Նախորդ մրցաշրջանում դե Լիխտը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































