«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը խոսել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով ազգային հավաքականի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ունեցած ելույթների վերաբերյալ։
«Կարծում եմ՝ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Եվ ես կարծում եմ, որ նա արժանի է ավելի շատ վստահության, քան ստանում է: Այս մրցաշարում, այո, թիմը լավագույնս չի խաղում։ Բայց եթե նայեք ընդհանուր իրավիճակին, ապա նրանք խմբում գրավեցին առաջին տեղը և փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթանակ տարան:
Նրա փոխարինումները ազդեցին խաղի ընթացքի վրա։ Եվ վերջին խաղում նույնպես. Չնայած այն հանգամանքին, որ բոլորը բղավում էին «դա պետք է ավելի վաղ լիներ»: Թոնին դուրս է գալիս փոխարինման և դնում է հաղթական վերջակետը: Ոչ ոք նույնիսկ չի գովել Սաութգեյթին դրա համար: Նրանք միայն բացասականին են նայում։ Ես, ինչպես բոլորը, հավատում ենք, որ ցանկանում ենք ավելի լավ հանդես եկող Անգլիայի հավաքական տեսնել: Բայց նրանք իրենց գործն են անում, իսկ մենք կարող ենք հաղթել այս մրցաշարում՝ ոչ այնքան գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։