Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլիպ Ֆոդենը Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ խաղից առաջ խոսել է ազգային հավաքականի կազմում իր ելույթների մասին։
«Ես մի քիչ նեղված էի, չեմ ստի: Ցանկանում եմ փորձել գոլ խփել, փորձել լավագույնն անել Անգլիայի համար: Երբեմն դա չի ստացվում, բայց գլխավորը լավ տրամադրվածությունը պահպանելն է։ Ես Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը չէի, եթե գամ Եվրո և ելույթ չունենայի։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր խաղում փոքր քայլեր եմ անում առաջ և հուսով եմ, որ կարող եմ լավ հանդես գալ Անգլիայի համար: Սա միշտ եղել է իմ նպատակը»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 38 խաղում Ֆոդենը դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում առավելության է հասել Սլովակիայի նկատմամբ (2:1): Սլովակների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ բրիտանացիները դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Շվեյցարիայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին։