«Տոտենհեմի», «Սանդերլենդի», «Մարսելի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը ներկա սերնդի ֆուտբոլիստների խորհուրդ է տվել հեռանալ Անգլիայի Պրեմիեր լիգայից։
«Ես կցանկանայի, որ ավելի շատ անգլիացի խաղացողներ հանդես գային ԱՊԼ-ից դուրս: Դա կարող է նրանց համար օգտակար լինել: Երբ ես խաղում էի «Մարսելում», Ֆրանսիայի առաջնությունը տարբերվում էր Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Սկսած երկրպագուների մթնոլորտից ու պահվածքից, վերջացրած տարբեր թիմերի խաղաոճերը։ Անկեղծ ասած այդ առումով հիանում եմ Ջուդ Բելինգհեմով և Ջեյդոն Սանչոյով։ Հարի Քեյնը լքել է Անգլիան ինձ հետ նույն տարիքում։ Հետադարձ հայացք գցելով՝ ինձ դուր եկավ Անգլիայում խաղալը, բայց ես կնախընտրեի շատ ավելի վաղ մեկնել արտերկիր»,- Ուոդլի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ում Անգլիայի հավաքականից միայն Ջուդ Բելինգհեմն ու Հարի Քեյնն են, որ չեն ներկայացնում Պրեմիեր լիգան։
























































