Բասկետբոլի օլիմպիական չեմպիոն և NBA-ի քառակի չեմպիոն Շաք Օնիլը բանակցություններ է վարում անգլիական «Վեսթ Հեմի» բաժնետոմսերի որոշ մասը ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա ամերիկացի նախկին բասկետբոլիստը ցանկացել է դառնալ լոնդոնյան թիմի բաժնետեր՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում «Մրճահարների» հանդիպումներից մեկին ներկա գտնվելուց հետո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց գերմանական «Բայերին»: Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։