«Շանհայ ՍԻՊԳ»-ի հարձակվող Հալկը նորից ամուսնացել է։
Infobae-ի փոխանցմամբ՝ Հալկը ամուսնացել է Կամիլա Անժելոյի հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստի նախկին կնոջ 31-ամյա զարմուհու հետ։ Հալկը նախկին կնոջ հետ ամուսնացած է եղել 12 տարի։
Հաղորդվում է, որ Կամիլայի հետ ամուսնությունը արագ է կազմակերպվել, քանի որ նրան Չինաստանի վիզա է պետք եղել Հալկին միանալու համար։
Հալկը 2012-2016 թվականների ընթացքում հանդես է եկել «Զենիթում»։




























































