«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ անգլիացի ֆուտբոլիստներն ավելի վատ են խաղում, քան կարող էին։
«Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիում» իր կարիերայի մեծ մասը խաղացել է եզրերում: Հավաքականում նա խաղում է նույն դիրքում, բայց երբեք այնքան լավ չի եղել, որքան ակումբում։ Նույնը Բելինգհեմի դեպքում: Նա «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, բայց Եվրո 2024-ի երկու խաղերում հիմնականում անտեսանելի է եղել: Սական «Արսենալի» առանցքային խաղացողներից է: Եվրոպայի առաջնության երկու խաղերում նա նվազագույն ազդեցություն ունեցավ։ Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք հետ նայել և համաձայնվել, որ վատ ելույթը ոչ այնքան մարտավարության, որքան առանձին խաղացողների հետ է կապված»,- Կարագերի խոսքը մեջբերում է բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը:
Եվրո-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց հինգ միավոր, C խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։