Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստին։
Խոսքը կիսապաշտպան Միկել Մերինոյի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արտետան նույնիսկ կապ է հաստատել 28-ամյա խաղացողի հետ և խոսել հնարավոր տեղափոխության շուրջ։
Մերինոն գրավիչ է համարում «Արսենալի» տարբերակը, սակայն այս գործարքում դեռ էական առաջընթաց չկա։
Mundo Deportivo-ն ևս հայտնում է, որ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, Մերինոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԱՊԼ: